Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 24.

Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2016 թվականի մարտի 31-ը, համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի հավատարմագրումը մեկ անգամ կարող է իրականացվել վերապահումներով: Համապատասխանության գնահատման յուրաքանչյուր մարմնի վերապահումներով հավատարմագրումը հաստատվում է Խորհրդի որոշմամբ: Հավատարմագրման վկայագրում վերապահումների մասին կատարվում է համապատասխան նշում: Վերապահումով տրված հավատարմագրման վկայագիրը գործում է առավելագույնը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վերապահումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգով:

(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.04.13 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։