Անցնել բովանդակությանը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 19 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 103. Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 103. Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները

1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում կարգավորում և վերահսկում է ներդրումային ֆոնդերը, կառավարիչներին և պահառուներին (այսուհետ` վերահսկվող անձինք), ինչպես նաև դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձանց գործունեությունը:

3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության իր իրավասությունն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ հեռակա վերահսկողության և նրանց մոտ ստուգումների իրականացման միջոցով:

4. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:

5. Կենտրոնական բանկն իրավասու է վերահսկողության ընթացքում վերահսկվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնելու օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրան` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան վերահսկվող անձի կողմից տվյալ պետության տարածքում դուստր ընկերություն (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերություն) կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու կամ տվյալ պետության տարածքում ստեղծված այդպիսի դուստր ընկերության (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերության) կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար` Կենտրոնական բանկի և օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

(103-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։