Հոդված 85. Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը
Հոդված 85. Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը
1. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարչի լուծարման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով և 79-84-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Ընդ որում, կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում, որի վրա էլ դրվում է սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը:
2. Կառավարչի սնանկության հետևանքով նրա լուծարման կարգը և կառավարչի անվճարունակության և սնանկության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(85-րդ հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-176-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-375-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)