Անցնել բովանդակությանը
ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸԳլուխ 11 · ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 66. Մասնագիտական որակավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 66. Մասնագիտական որակավորումը

1. Կառավարչի ղեկավարների, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգի և մասնագիտական համապատասխանության չափանիշների նկատմամբ տարածվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նրանց համար այլ կարգ և (կամ) լրացուցիչ չափանիշներ չեն սահմանվել:

2. Սույն հոդվածով սահմանված մասնագիտական որակավորումը տրվում է ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով:

3. Կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի (ենթաֆոնդի) համար մշտապես ունենալ կառավարչի ղեկավար չհամարվող սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ անձ: Կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող միևնույն անձը կարող է միաժամանակ կառավարել տվյալ կառավարչի կողմից կառավարվող մեկից ավելի ֆոնդեր:

4. Եթե կառավարիչը իրականացնում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում, ապա վերջինիս վրա տարածվում են նաև այդ օրենքով սահմանված` անձանց որակավորմանը ներկայացվող պահանջները:

(66-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։