ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները
Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները
1. Ֆոնդը (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդը) կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:
2. Ֆոնդը (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդը) կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով:
3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված:
4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային:
5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային ֆոնդ:
6. Ֆոնդը չի կարող իրականացնել սույն օրենքով ֆոնդի համար չնախատեսված գործունեություն: