Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները
Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները
1. Ֆոնդը կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:
2. Ֆոնդը կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով:
3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված:
4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` հրապարակային ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային, իսկ ոչ հրապարակային ֆոնդը՝ միայն փակ կամ միջակայքային:
5. Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային ֆոնդ:
6. Ֆոնդը չի կարող իրականացնել սույն օրենքով ֆոնդի համար չնախատեսված գործունեություն:
(4-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 22.01.25 ՀՕ-23-Ն)
(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)