ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸԳլուխ 10 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ իրական շահառուները
Հոդված 62. Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերումը
Հոդված 62. Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերումը
1. Կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման և դադարեցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման և դադարեցման վերաբերյալ համապատասխան նորմերը:
(62-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-272-Ն)
(03.07.25 ՀՕ-272-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)