Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-25-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 17. Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը

1. Ֆոնդի ակտիվներից կարող են գանձվել միայն այն վճարները (այդ թվում` կառավարչի և պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը), որոնք սահմանված են օրենքով:

2. Ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել միայն ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է սույն օրենքով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարներն ու ծախսերը չեն կարող գերազանցել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված առավելագույն սահմանաչափերը:

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարների ու ծախսերի առավելագույն սահմանաչափեր: Այդ սահմանաչափերը կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։