Հոդված 397. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ հափշտակելը
Հոդված 397. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ հափշտակելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)
1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
(397-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.05.26 ՀՕ-196-Ն)