Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 48 · ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ, ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 538. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 538. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը

1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։