ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 34 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 311. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը
Հոդված 311. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը
1. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Ահաբեկչական է համարվում այն կազմակերպությունը, որն ստեղծվել է սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձը, որը նպաստել է ահաբեկչական կազմակերպության գործունեության խափանմանը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: