ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 18 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 108. Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով
Հոդված 108. Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելով` դատարանը նրան ազատում է պատժից, եթե հիմնավորում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան վերականգնողական հաստատությունում տեղավորելով:
2. Վերականգնողական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը 3 տարի ժամկետով:
3. Վերականգնողական հաստատությունում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը համարի, որ անձը տվյալ միջոցը հետագա կրելու կարիքը չունի:
4. Վերականգնողական հաստատությունում տեղավորելու ձևով հարկադրանքի միջոցից խուսափելու դեպքում այդ հարկադրանքի միջոցը փոխարինվում է դատավճռով նշանակված պատժով: