ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 9 · ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 51. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները
Հոդված 51. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները
1. Հանցագործությունների բազմակիություն է համարվում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի հանցանք կատարելը:
2. Հանցագործությունների բազմակիության տեսակներն են հանցագործությունների համակցությունը և հանցագործությունների ռեցիդիվը:
3. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է, եթե նախորդ հանցագործության համար մարվել կամ վերացվել է դատվածությունը, կամ անձն օրենքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից:
4. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է մեկ տևող կամ շարունակվող հանցագործության դեպքում:
5. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում: