ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 23 · ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 163. Ինքնասպանության հակելը
Հոդված 163. Ինքնասպանության հակելը
1. Հորդորելու, համոզելու կամ խաբեության միջոցով անձի մեջ ինքնասպանություն գործելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել՝
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) հղի կնոջ նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
5) շահադիտական դրդումներով կամ
6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: