Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-17-ից մինչև 2023-11-27։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 26 · ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 193. Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը

գործել է մինչև 2023-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 193. Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը

1. Հոգեբուժական կազմակերպությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղավորելը կամ պահելը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։