Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-22-ից մինչև 2026-06-08։Բացել գործող տեքստը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 17 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 107. Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը

գործել է մինչև 2026-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 107. Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը

1. Ազատազրկում պատժատեսակից ավելի մեղմ պատիժը կրելուց հետո անչափահասի դատվածությունը համարվում է մարված:

2. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝

1) 6 ամսվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

2) 1 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

3) 3 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

4) 5 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո:

3. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝

1) 1 տարվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

2) 2 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

3) 4 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

4) 7 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։