Հոդված 426. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը
Հոդված 426. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որն այդ տեղեկությունը ձեռք է բերել հափշտակելու, սպառնալիքի, բռնություն գործադրելու, խաբեության կամ այլ ապօրինի եղանակով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ, 424-րդ կամ 427-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
(426-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-74-Ն)