Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 40 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ, ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 395. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 395. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը

(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի կամ դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի օրինական շրջանառության կանոն խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի պահպանության պարտականությունը, եթե կանոնը խախտողի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել տվյալ նյութի, սարքավորման կամ գործիքի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

(395-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

&#9878Հոդված 396. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի

(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) խոշոր չափերով կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով կամ

2) անչափահասի ներգրավմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առարկաները կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նախկինում քրեական պատասխանատվությունից չի ազատվել նույն կամ սույն օրենսգրքի 393-րդ կամ 394-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

5. Պրեկուրսորների զգալի չափերը սահմանում է Կառավարությունը:

(396-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն, 15.06.22 ՀՕ-148-Ն, խմբ. 11.05.26 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։