Հոդված 398. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ շորթելը
Հոդված 398. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ շորթելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)
1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
(398-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.05.26 ՀՕ-196-Ն)