Հոդված 218. Ընտրակաշառք ստանալը
Հոդված 218. Ընտրակաշառք ստանալը
1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
(218-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-338-Ն)