Հոդված 220. Ընտրակաշառքի միջնորդությունը
Հոդված 220. Ընտրակաշառքի միջնորդությունը
1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
(220-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-338-Ն)