Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 25 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 134. Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 134. Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները

1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալուց 10 օր առաջ կարգապահական գումարտակի հրամանատարությունը կազմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց:

2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնելիս միջնորդագրին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը:

4. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց:

5. Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի չկատարումը կարող է բողոքարկվել դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։