Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 27 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 142. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը

գործել է մինչև 2023-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 142. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը

1. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություններում:

2. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձը, որի նկատմամբ նշանակվել է ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

3. Դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

4. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման ընթացքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու անհրաժեշտության դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը համապատասխան հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը որոշելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։