Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հոդված 155. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները

գործել է մինչև 2023-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 155. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները

1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին պատժի կրման ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծում է դատապարտյալի բնակության վայրի առաջին ատյանի դատարանը:

4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժներից ազատելու վերաբերյալ հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի:

5. Պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-4-րդ մասերով չնախատեսված հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատժի կրման վայրի:

(155-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-582-Ն)

(23.12.22 ՀՕ-582-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։