ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 22 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 120. Դատապարտյալի տեղափոխումն անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկից չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ
Հոդված 120. Դատապարտյալի տեղափոխումն անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկից չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ
1. 18 տարին լրացած և բացասական բնութագրվող դատապարտյալն անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկից տեղափոխվում է չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։
2. 18 տարին լրացած դատապարտյալին չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի տեղափոխելու որոշումը կայացնում է Տեղաբաշխման հանձնաժողովը։
3. 21 տարին լրացած դատապարտյալները պատժի կրումը շարունակելու համար Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ տեղափոխվում են չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի: