ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Հոդված 164. Դատական ակտի կատարումը հետաձգված լինելու դեպքում դատապարտյալին պատժից ազատելը և դատական ակտի կատարման հետաձգումը վերացնելը
Հոդված 164. Դատական ակտի կատարումը հետաձգված լինելու դեպքում դատապարտյալին պատժից ազատելը և դատական ակտի կատարման հետաձգումը վերացնելը
1. Դատապարտյալը, որի նկատմամբ դատական ակտի կատարումը հետաձգված է, փորձաշրջանն ավարտվելուց հետո ազատվում է պատժից՝ Պրոբացիայի ծառայության որոշմամբ:
2. Դատարանն ազատազրկման կամ ավելի մեղմ պատիժների կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին ազատազրկման կատարման է ուղարկում պատիժ կատարող մարմնի միջնորդությամբ: Դատարանը միջնորդությունը քննում է դատապարտյալի կամ նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ: