Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս

(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.

2) բժշկական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց.

2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.

3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.

3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին.

4) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ոստիկանության պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների, դատավարության այլ մասնակիցների և դատավարությանն աջակցող անձանց, հանցագործության մասին հաղորդում տվող անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար:

(10-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-213-Ն, 09.06.17 ՀՕ-107-Ն, խմբ., լրաց. 09.02.18 ՀՕ-114-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։