Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս

Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի`

1) քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից (այսուհետ՝ քաղաքացիներ), ինչպես նաև պաշտոնատար անձանցից պահանջելու դադարեցնել ոստիկանության, պատգամավորների, պատգամավորության թեկնածուների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց` օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նրանց հեռացնելու տվյալ վայրից.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառում: Հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝

1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.

2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.

3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը:

Սույն օրենքում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունն իր մեջ ներառում է այն դեպքերը, երբ՝

ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս, կատարելուց անմիջապես հետո,

բ) ականատեսները, այդ թվում` տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին՝ որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի,

գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործության կամ վարչական իրավախախտման առնչությունը վկայող բացահայտ հետքեր:

Ոստիկանության ծառայողները կարող են հայտնաբերել նաև անձին հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածելու հիմք տվող այլ տվյալներ (տեխնիկական միջոցներով տրանսպորտի արագությունը կամ վարորդի ոչ սթափ լինելը որոշելու, հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ այս կամ այն անձի նմանության առկայության, ոստիկանության ծառայողին հանկարծակի նկատած անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքերում և այլն):

(19-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-74-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։