Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս

Ոստիկանությունը օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտավոր է՝

1) կատարել`

ա) դատախազի, քննիչի՝ հետախուզական և քննչական գործողություններ կատարելու մասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,

բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները իրենց կանչով ներկայանալուց խուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,

գ) ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում.

2) պահել բերման ենթարկված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.

3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս:

(17-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ., խմբ. 29.04.09 ՀՕ-104-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։