Գլուխ II · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրության պայմաններում
Հոդված 16. Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրության պայմաններում
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև առանց հսկողության մնացած գույքը պահպանելու ուղղությամբ՝ վթարների, աղետների, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ.
2) օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը: