Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 26. Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս
Հոդված 26. Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար:
Ոստիկանությունն իրականացնում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Պրոբացիայի ծառայությունից ստացված՝ պրոբացիայի շահառուին հայտնաբերելու կամ Պրոբացիայի ծառայությանն աջակցելու մասին պահանջները:
(26-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)