Գլուխ VI · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները
Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:
(39-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն)