Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է`

1) իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.

2) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական գրանցում և հաշվառում.

3) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների հաշվառում:

Ոստիկանությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպելու և անցկացնելու ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների տարեկան տեխնիկական զննում:

(13-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։