Հոդված 9. Ոստիկանության համակարգը և ղեկավարումը
Հոդված 9. Ոստիկանության համակարգը և ղեկավարումը
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության զորքերից և ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։
Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից և դրանց ենթակա բաժիններից։
Ոստիկանության կառուցվածքը և թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ։
Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:
(9-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)