Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը

(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաև եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձինք՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)