Հոդված 30. Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Հոդված 30. Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`
ա) գրավի, հիփոթեքի վկայականի տիրոջ դիմումով.
բ) գրավատուի և գրավառուի համատեղ դիմումով.
գ) գրավը, հիփոթեքը դադարեցնելու մասին դատարանի որոշումով, վճռով, դատավճռով:
Նշված փաստաթղթերի հիման վրա, գրանցման մատյանի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում, կատարվում է գրառում` գրավի, հիփոթեքի պայմանագրի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:
Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրանցման վկայականը չեղյալ հայտարարելուց հետո արգելադրումը հանվում է: