Հոդված 8. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները
Հոդված 8. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից, և նրա կողմից սահմանված տարածքում իրականացնում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվական բանկ, որը հանդիսանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի մասը: