Հոդված 1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենսդրությունը և գործունեության ոլորտը
Հոդված 1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենսդրությունը և գործունեության ոլորտը
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (այսուհետ` պետական գրանցում) մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության օրենքներից և այլ նորմատիվ ակտերից:
Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վրա` անկախ սեփականության ձևից, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, շարժական գույքի նկատմամբ իրավունքների վրա:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով գրավադրվող ակտիվների նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա տարածվում են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
(1-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-15-Ն, 26.05.08 ՀՕ-106-Ն)