Հոդված 36. Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը
Հոդված 36. Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը
Երկու և ավելի սեփականատերերի պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը (գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականության մասին տեղեկություններ, իսկ բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի վերաբերյալ նշում:
Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտի առանձին միավորների նկատմամբ իրավունքները գրանցվում են դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա: