Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-09-01-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը

Հոդված 52. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց պարտավորությունները

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 52. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց պարտավորությունները

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) կազմակերպել պետական գրանցումը սահմանված ժամկետում.

բ) չհրատարակել, չտարածել պետական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող պետական կադաստրի տվյալները.

գ) ապահովել անշարժ գույքի կադաստրի տվյալների ճշտությունը, ամբողջությունը, մատչելիությունը և հրապարակայնությունը.

դ) սահմանված վարձի մուծման դեպքում տալ անշարժ գույքի միավորի վերաբերյալ կազմված կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։