Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-23-ից մինչև 2020-06-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 52. Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 52. Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք

1. Դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

2. Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝

1) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.

2) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են.

3) անձինք, որոնք՝

ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաև իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը,

բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

3. Միևնույն անձը գործի քննության ընթացքում կարող է միաժամանակ լինել այդ գործին մասնակցող երկու կամ ավելի անձանց ներկայացուցիչ, եթե նրանց շահերի միջև չկա հակասություն:

(52-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։