ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը
1. Վճարման կարգադրության արձակման վարույթը թույլատրելի է միայն որոշակի դրամական պահանջով, բացառությամբ այն դեպքի, երբ այն կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ:
2. Սույն հոդվածի իմաստով՝ պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա: