Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-06-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Բացառիկ տարածքային ընդդատությունը

գործել է մինչև 2022-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Բացառիկ տարածքային ընդդատությունը

1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

2. Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

3. Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան:

3.1.

4. Միաժամանակ բացառիկ և այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով հայցը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարան:

(հոդվածը 21.01.22 ՀՕ-7-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։