Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-06-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 32 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 251. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը

գործել է մինչև 2022-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 251. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը

1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրում կամ հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրում:

2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:

3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայացնում է տվյալ փաստաբանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

4. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։