Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-06-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը

գործել է մինչև 2022-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը

1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝

1) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժային դատարանի կամ միջազգային առևտրային արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

2) պահանջատիրոջ և պարտապանի անվանումները.

3) օտարերկրյա վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

4) դատարանի եզրահանգումը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու կամ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու մասին:

3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։