Հոդված 111. Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից
Հոդված 111. Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց վրա տարածվում են սույն գլխով սահմանված` հայցվորներին վերաբերող դրույթները:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն կրում է միայն այն դեպքում, երբ իր գործողությունների հետևանքով առաջացել են դատական ծախսեր, և եթե դատական ակտը կայացվել է ի վնաս այն կողմի, որի կողմից հանդես է գալիս վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը։
⚖Հոդված 112. Դատական ծախսերի բաշխումը վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում
1. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
2. Դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է բողոքի ներկայացման հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը։
3. Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն: