Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-27-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 113. Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 113. Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից

1. Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների ու դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի չկատարման դեպքում դրանք ենթակա են բռնագանձման դատական ակտերի հարկադիր կատարման կարգով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձի գույքային դրությունը, կարող է եզրափակիչ դատական ակտով նրան ազատել Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։