Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-27-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 187. Հաշտարարության հետ կապված ծախսերի բաշխումը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 187. Հաշտարարության հետ կապված ծախսերի բաշխումը

1. Հաշտության համաձայնություն կնքվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

1.1. Սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ։ Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս հաշտարարության հետ կապված ծախսերը դատարանը կողմերի միջև բաշխում է բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

2. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով։

3. Եթե կողմերը չեն ներկայացնում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույց, ապա դատարանը կողմերի միջև բաշխում է հաշտարարի վարձատրության գումարը՝ այն բռնագանձելով հօգուտ հաշտարարի։

4. Անկախ գործի ելքից դատական ծախսերը լրիվ դրվում են գործին մասնակցող այն անձի վրա, որը դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով հրաժարվել է մասնակցել հաշտարարությանը։

(187-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն)

(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։