Հոդված 276.1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու հիմքերը
Հոդված 276.1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու հիմքերը
1. Համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ապահովման նպատակով հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված՝ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների արձանագրման ժամանակ, առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար, եթե անձը չի տվել իր համաձայնությունը մուտք գործելու հիվանդության օջախ, ապա սույն օրենսգրքի 276.2-րդ հոդվածով նախատեսված անձինք իրավունք ունեն դիմելու դատարան՝ առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու պահանջով: