Հոդված 290. Դիմումի քննությունը
Հոդված 290. Դիմումի քննությունը
1. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
2. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողից պահանջել հաշտության համաձայնությունը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները բացառող փաստաթղթեր, որոնք կողմը պարտավոր է տրամադրել դատարանի պահանջը ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Դատարանը վճիռ է կայացնում նշված փաստաթղթերն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու։
3. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողին մատնանշել հաշտության համաձայնության հաստատումը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք կողմը պարտավոր է շտկել ծանուցումն ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Կողմերի պատճառաբանված միջնորդությամբ դատարանի սահմանած ժամկետը կարող է երկարաձգվել։
4. Դատարանը վճիռ է կայացնում փոփոխված հաշտության համաձայնությունն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու։
(290-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-361-Ն)